Անդրեյ Զուբով
Անդրեյ Բորիսովիչ Զուբով (ռուս.՝ Андре́й Бори́сович Зу́бов, հունվարի 16, 1952, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պատմաբան, քաղաքագետ, պատմության դոկտոր և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի նախկին պրոֆեսոր (MGIMO)[3]: Նա ժամանակավոր հեռացվել է աշխատանքից այն պատճառով, որ ռուսական թերթերից մեկում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը համեմատել է Անշլյուսը[4]։ Մեկ ամիս անց, մինչ ՄՊԻ-ի հետ պայմանագրի պաշտոնական ավարտը, նա վերականգնվել է իր պաշտոնում[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուբովը 1973 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը և աշխատել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։
2014 թվականի մարտի 1-ին Զուբովը հրատարակեց մի հոդված, որտեղ խիստ քննադատում էր 2014 թվականի ռուսական ռազմական միջամտությունը Ղրիմում, վերնագրելով՝ «Դա արդեն եղել է»։ Այս հոդվածով նա համեմատություներ էր տանում Պուտինի գործողությունների և Հիտլերի՝ 1938 թվականին Ավստրիաի և Չեխոսլովակիաի միավորման միջև[7]։ Չնայած գործընկերները դեմ էին, որ նա անդրադառնա Ղրիմյան իրավիճակին, այնուամենայնիվ նրան աջակցում էին։ Սակայն այդ հոդվածից հետո Զուբովը հեռացվեց Մոսկվաի պետական ինստիտուտից՝ այն պատճառով, որ խախտել է կորպորատիվ վարքագծի սկզբունքները[8][9]։ Նրա պայմանագիրը պետք է վերջանար ամռանը, որը զգուշացման օրինակ էր նրանց համար, ովքեր ցանկանում էին արտահայտվել[9]։ Նա ասել է, որ համակրում է ՄՊԻ-ի ղեկավարությանը, քանի որ որոշ աշխատակիցներ համաձայն էին այդ հոդվածում նրա գնահատականների հետ։ «Նրանք շատ խելացի և բանիմաց մարդիկ են, սակայն ստանում են ցուցումներ հեղինակություններից։ Նրանց վիճակը ավելի վատ է, քան՝ իմը»։
Նա Ազգային ազատական կուսակցության անդամներից մեկն է։ Նա խորհրդարանի անդամ դարձավ 2016 թվականին՝ երկրորդ տեղը զբաղեցնելով Մոսկվայի կենտրոնական ընտրատարածքում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Զուբինը պարգևատրվել է «Զնամիա» ֆոնդի կողմից։ Նա 5 մենագրությունների և մոտ 150 գիտական հոդվածների հեղինակ է։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Парламентаризм в Таиланде: Опыт исследования современного восточного общества методом анализа избирательной статистики. М., Наука: Главная ред. восточной литературы, (Parliamentarism in Thailand, 1982).
- Парламентская демократия и политическая традиция Востока. М., Наука, Главная редакция восточной литературы, (Parliamentary democracy and the political tradition of the East, 1990).
- L’Euroasia del Nord : Il rischio del caos dopo l’impero sovetico / Ed.San Paolo.- Turin — Milano, 1994.
- Обращение к русскому национальному правопорядку как нравственная задача и политическая цель. Москва: Группа Гросс, 1997.
- История религии. Кн. 1. Доисторические и внеисторические религии. М., «Планета детей», 1997.
- Editor of Istoriia Rossii, XX vek. 2 vols., Moscow, 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.muni.cz/o-univerzite/vyznamenani/cestne-doktoraty-udelene-mu?page=1
- ↑ «Миряне». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ RFE/RL (2015 թ․ օգոստոսի 25). «Eight Russians Who Have Taken A Stand». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին – via Radio Free Europe / Radio Liberty.
- ↑ «Право на восстановление». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Russia This Week: Professor Dismissed for Crimean Criticism Reinstated (April 7–11)». www.interpretermag.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Interview: In Crimea, Putin Has 'Lost His Mind'». 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին – via Radio Free Europe / Radio Liberty.
- ↑ Bodner, Matthew (2014 թ․ մարտի 5). «Professor says sacked over opinion article». themoscowtimes.com. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ 9,0 9,1 Bershidsky, Leonid (2014 թ․ մարտի 25). «Comparing Putin to Hitler Will Get You Fired». bloomberg.com. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrey Zubov Ֆեյսբուքում
- Аудио записи лекций А.Б. Зубова по религоведению
- Lectures by Andrey Zubov Արխիվացված 2016-06-19 Wayback Machine for Novaya Gazeta
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Զուբով» հոդվածին։ |
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային արևելագետներ
- Խորհրդային պատմաբաններ
- Մոսկվայի գրողների միության անդամներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Ռուս արևելագետներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս քաղաքագետներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքագետներ
- Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» ճանաչված անձինք